top of page
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Instagram Social Icon

Arménie Village - Հայ Գիւղ

7 դեկտեմբեր 1988ի աղէտալի երկրաշարժէն ետք  ֆրանսահայ գաղութը կազմակերպուեցաւ օգնեթեան հասնելու  համար երկրաշարժի հետեւանքով հազարաւոր  վիրաւորներուն  եւ անտուն մնացածներուն:

 

 

ԺԱՖի (Ֆրանսահայ երիտասարդաց Միութիւն) եւ Ֆրանսահայ մշակութային միութեան , համատեղ ջանքերով 1989ին ստեղծուեցաւ ՀԱՅ ԳԻՒՂը:

Աշխատանքներու ժամանակագրութիւն

PROJET 

2006 : Արտաշատի թիւ 1 մանկապարտէզի խոհանոցի հիմնական վերնորոգում

 

2005 : Արտաշատի թիւ 1 մանկապարտէզի ջրահեռացման զանազան կէտերու ու կազի խողովակներու նորոգում  եւ բժշկական գրասենեակի վերանորոգում

 

2004 : Արտաշատ քաղաքի երկու մանկապարտէզներուն ինչպէս նաեւ թիւ 1  մանկապարտէզի մասնաշէնքի տանիքին ամբողջական վերանորոգում

 

2003 : Երեւանի թիւ 119 դպրոց - ցանկապատի եւ շքամուտքի հիմնովին վերանորոգում

2003 : թիւ 48 դպրոց - երկու մասնաշէնքերու միջանցքի տանիքի եւ յատակի վերանորոգում ինչպէս նաեւ ճաշարանի ընդհանուր վերանորոգում եւ կահաւորում սեղաններով, աթոռներով, սառնարանով եւայլն

 

2002 : թիւ 48 եւ 119 դպրոցներ - ջուրի ամբարներու եւ ջրամղիչի տեղադրում:

 

2002 : թիւ 48 դպրոցի երկու մասնաշէնքերու կաթսայատան շինութիւն եւ ջեռուցման խողովակներու վերանորոգում

 

2001 : թիւ 119 դպրոց - գետնայարկի վերանորոգում

 

2001 : Ձմեռնային հագուստներու եւ կօշիկներու բաժանում Տաւուշի մարզի Կայանաւան գիւղի 100 աշակերտներուն եւ Երեւանի տարբեր դպրոցներու կարիքաւոր երեխաներուն

 

2000 : Երկու դպրոցի ղրկուեցան գիրքեր, հագուստներ եւ տետրակներ, կարիքաւոր աշակերտներու համար

 

2000 : թիւ 119 դպրոց -  բոլոր պատուհաններու ապակիներուն վերանորոգում եւ դպրոցին երկրորդ յարկի (միջանցք, ուսուցչական եւ տնօրէնութեան սենեակներ)վերանորոգում

 

2000 : թիւ 48 դպրոց-  բոլոր պատուհաններու ապակիներուն վերանորոգում եւ երկու մասնաշէնքերու  ջրահեռացման զանազան կէտերու ամբողջական վերանորոգում

 

2000 : ԽՆԿՕ ԱՊԵՐ պետական մանկական գրադարանին ղրկուեցան գիրքեր եւ բառարաններ

 

1999 : թիւ 119 դպրոց - գիրքերու, դասագիրքերու եւ բառարաններու ուղղարկում.

 

1999 : թիւ 48 դպրոց - դասագիրքերու առաքում, վերանորոգման կարիքներու քննարկում եւ տանիքի ամբողջական վերանորոգում.

 

1998 : թիւ 119 դպրոց - վերանորոգում մարզադահլիճի եւ անոր  ջրահեռացման զանազան կէտերու դրութեան: Դպրոցին կից հողամասի մաքրութիւն եւ ցանկապատի շինութիւն:

1992 : 2 թոն փոշի կաթի առաքում Երեւանի շրջանի 2000 նորածիններուն ձմեռուան շրջանին անոնց կերը ապահովելու համար: Նաեւ ֆրանսական Կարմիր Խաչի միջնորդութեամբ, ուտեստեղէնի 1000 ծրարերու առաքում Ազրպէյճանէն փախստականներուն:

 

1992 : ՀԱՅ ԳԻՒՂը  Եղէգնուտի բոլոր բնակիչներուն տուներուն ջրամատակարարումը  ապահովեց տեղական ձեռնարկութիւններու աշխատանք տալու ճամբով:

 

1992 : Մշակելու համար ղրկուեցաւ 50 թոն սերմնացու - հացահատիկ, ցորեն, եգիպտացորեն եւ գետնախնձոր:

 

1991 : Եղէգնուտ ղրկուեցան ցուլերու սերմնահեղուկ կովերու սերունդին որակը բարելաւելու համար:

 

1990 : Ֆրանսսայի լեռնային շրջաններու գիւղատնտեսութիւնը ուսումնասիրելու նպատակով ժամանած Եղէգնուտ գիւղի երկու պատասխանատուներու հիւրընկալում Ֆրանսայի մէջ:

 

1989 : Բոլոր յարմարութիւններով օժտուած 30 տնակներու փոխադրում Ֆրանսայէն եւ միութեան 30 կամաւորներու կողմէ  տեղադրում Եղէգնուտ գիւղին մէջ: 

1996 : Մէկ թոն դպրոցական պիտոյքներ եւ հագուստներ ղրկուեցան Եղեգնուտի եւ Երեւանի տարբեր դպրոցներու երեխաներուն

 

1993-1995 : Եղեգնուտի մէջ բոլոր յարմարութիւններով օժտուած դպրոց մը շինուեցաւ 192 երեխաներու համար:

 

1994 : Արցախ ղրկուեցաւ նորածիններու համար 2 թոն փոշի կաթ եւ 2,5 թոն եգիպտացորենի սերմ:

 

1993 :  ՀԱՅ ԳԻՒՂը 2 երիտասարդ ուսանող հարւիրեց Ֆրանսա, բոլոր ծախսերը յանձն առնելով, Քոնեաքի շրջանի մէջ ուսումնասիրելու քոնեաքի եւ գինիի պատրաստութեան աշխատանքները եւ մասնագիտանալու անոնց մէջ:

bottom of page