top of page
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Instagram Social Icon

Պարույր Սեվակ

 

Բարի Իրիկուն

Արեգակն է թեքվում:

Կարճանում է օրը:

Եվ լեռները նորից երեխա են ծնում՝

Ստվերների տեսքով,

Որ մեծանում քիչ-քիչ

Ու թաղում են իրենց ծնող մորը:

 

Պտտահողմը՝

Հենված ոտնաթաթի վրա,

Խոյաում է երկինք՝ հաստատելով

Ժխտված առասպելը համբարձումի:

 

Ցրտող օդում դանդաղ թպըրտում է

Մի կտոր տաք մարմին,

Որ թռչուն է կոչվում:

 

Ինչ-որ կին կանգնած խուփ դաշտի մեջ,

Եվ ոտքերի տակով անց է կենում

Երկրագնդի անտես այն առանցքը,

Որի երեւացող մասն է ինքը:

 

Առանց հանցանքի մեչ բռնըվելու,

Առանց վկաների ներկայության

Ինքըս մեղավոր եմ ինձ ճանաչում,

Ու վախվորած-քաշված մրմնջում եմ հեռվից,

Մրմնջում եմ նրա՜ն՝ ո'չ այս մեկին, իմի՜ն,

- Բարի իրիկու՜ն քեզ, իմ մենավոր .....

Պարույր Սեվակ, «Մարդը ափի մեջ», Հայպետհրատ, Երեվան, 1963

bottom of page